
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Խաղում է գիշեր-ցերեկ, օրեր ու շաբաթներ: Սմարթֆոնով ընթերցում է նորաձևության ամսագրեր: Լսում է աուդիոգրքեր. վերջին ընթերցած էլեկտրոնային գիրքը` «Աննա Կարենինա»: Ընտրում է ֆիլմեր «Kinopoisk» հավելվածից: Սարքերը պաշտպանում է գաղտնաբառով: «Հայ սուպերսթար» նախագծի հաղթողը նախընտրում է «Apple» ապրանքանիշը, բայց էփլաման չէ: «IPhone 4S»-ն ու iPad-ը նվեր են, սարքերը թարմացելու անհրաժեշտությունը չի տեսնում, բայց որոշեց` «iPhone 6»-ի` շուկայում հայտնվելուց հետո 4S-ը փոխարինել կծած խնձորի 6-րդ սերնդով: 2014-ին Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում ներկայացնող երգչուհին թուլություն ունի մոբայլ խաղերի նկատմամբ: Խաղում է գիշեր-ցերեկ, օրեր ու շաբաթներ: Նա այն եզակիներից է, որոնք սմարթֆոնում ունեն թույլ գրաֆիկայով Flappy ճնճղուկին: Խաղը հեռացվեց մարկետներից, բայց ճնճղուկը շարունակում է թռչկոտել Սոնայի սմարթֆոնում: ««Flappy Bird»-ը խաղալիս գիշերները չէի քնում, ռեկորդներ ունեմ: Անիմաստ խաղ է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կտրվել: Պարտվելիս լրացուցիչ կյանքեր չի տալիս: Պարտվեցիր, ուրեմն պետք է ամեն ինչ սկսել սկզբից»: Ժամանցի ու զվարճանքի համար` «Voice Changer»: Այս հավելվածի օգնությամբ Սոնան կարողանում է տարբեր համարներից զանգահարել իր ընկերներին ու նրանց խաբել: Հավելվածը անվճար տրամադրում է երկու րոպե: «Ընկերներիս հոգու հետ եմ խաղում, տարբեր տարօրինակ համարներից զանգահարում եմ ու նրանց ռեակցիան եմ ստուգում ու, ամենակարևորը, զանգահարում եմ «գոլդ» համարներից»,- պատմում է երիտերգչուհին: Սոնայի պլանշետում դասական երաժշտությունը պարտադիր է: Յոհան Սեբաստյան Բախ. անվճար հավելվածում ներկայացված է 4 կատարում, ավելին ունենալու համար պետք է վճարել: «Meloman»-ից էլ, առանց ինտերնետ միացման, երգչուհին լսում է բոլոր այն երգերն ու կատարումները, որոնք ունի VK ցանցում:
Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|