
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Օրերս Փարիզում մահացած, «Տիգրան մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանին այսօր՝ հունիսի 13-ին, հողին հանձնեցին «Եռաբլուրում»՝ Մոնթե Մելքոնյանի կողքին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սմբատ Այվազյանին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, մարտական ընկերները, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ: Սմբատ Այվազյանի մարմինը Մարզահամերգային համալիրից դուրս բերեցին ծափահարությունների ներքո եւ նույն կերպ էլ հողին հանձնեցին: «Արարող մարդուն ճանապարհ են դնում շնորհակալությամբ, ծափով, ոնց որ Սմբատն էր ասում՝ դուխով»,- «Եռաբլուրում» ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը։ Սմբատ Այվազյանի մարմին հողին հանձնեցին զինվորական համազարկով, պետական օրհներգի ներքո։ «Ինքն այն նվիրյալներից էր, որն արցախյան ազատամարտի հենց սկզբից զենք վերցրեց՝ ի փառս մեր անկախության: Նա տարիների ընթացքում գիտակցաբար չփոխեց իր սկզբունքները: Իր եսը, ժողովրդասիրությունը տարավ մինչև վերջ, մնաց հավատարիմ զինվոր, ժառանգ: Այսօրվա կորուստը համազգային կորուստ է: Շատ ցավալի է, որ չկարողացավ իր ժողովրդի համար իր նպատակները մինչև վերջ տանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հրամանատարՍասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը մահացել է հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Ֆրանսիայում: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ և բուժման համար հերթական անգամ մեկնել էր Փարիզ: Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|