
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Դերասան Սոս Ջանիբեկյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 26 տարին, ինչի առթիվ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստացել: Դերասանն իր շնորհակալությունը հայտնեց ծանոթ ու անծանոթ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքից մի քանի րոպե տրամադրել են` իրեն շնորհավորելու համար: Կեսգիշերին Սոսին անակնկալ է մատուցել մի աղջիկ, ով հայտնվել է այնտեղ, որտեղ եղել է դերասանը: «Երևի 00:05 էր, դուրս եկա, իսկ նա մեքենան փուչիկներով զարդարած, տորթով ինձ էր սպասում, ինչն անակնկալ էր ինձ համար»,- ասաց դերասանը` չցանկանալով բացահայտել նրա ով լինելը:) Երբ զրուցում էինք Սոսի հետ, նա ընտանիքի անդամների` մոր ու եղբոր հետ էր նշում տարեդարձը, ավելի ուշ դերասանը պատրաստվում է գնալ հոր մոտ, ինչից հետո, ինչպես ինքը նշեց, կգոչի` «Կեցցե ազատությունն» ու կգնա ընկերների հետ երեկոյան արկածներ փնտրելու, տարեդարձը նշելու: Դերասանը միայն մանկության տարիներին է հատուկ երեկույթ կազմակերպել օրվա կապակցությամբ, այժմ գերադասում է օրն անցկացնել իրավիճակի թելադրանքով. «Ընկերներս գիտեն, որ ծնունդս է, սակայն ես հատուկ ոչինչ չեմ կազմակերպել»: Դերասանը տարեդարձի կապակցությամբ հետաքրքիր նվերներ էլ է ստացել: «Եղբայրս գիտի, որ ես սիրում եմ լավ խմիչք և թանկարժեք վիսկի է նվիրել ինձ, նաև թղթադրամ եմ նվեր ստացել, որի համարանիշը, ըստ թվագրության, խորհրդանշական է: Այն ֆինանսական հաջողություն է բերում և տրիումֆ խոստանում»,- ասաց դերասանն ու հավելեց, որ իրեն շատ է դուր եկել նաև ամերիկաբնակ հարազատ մարդու նվիրած շատ ճաշակով և գեղեցիկ գոտին: Ծննդյան տորթի մոմերը փչելիս Սոսն անպայման երազանք կպահի, որը կապված է սիրո և ստեղծագորխական հաջողությունների հետ: Սոսը սիրում է իր տարեդարձի օրը, քանի որ ուրախ է, որ 26 տարի առաջ ինքը լույս աշխարհ է եկել. «Երբ ծնվել եմ, առաջին բանը, որ ինձ ասվել է, եղել են մորս խոսքերը` բարի լույս:)»: Նրա խոսքով` կյանքի 26 տարիների ընթացքում ձեռք է բերել իր համար շատ կարևոր մի հատկություն` հասկանալու ունակություն. «Այս պահին ամենակարևոր բանը, որ հասկացել եմ, այն է, որ պետք է կարողանալ իսկապես ներել և երբեք շատ չկարևորել սեփական անձը»: ESem.am-ը շնորհավորում է Սոսին` մաղթելով երազանքների իրականացում և անսահման երջանկություն:) Նյութը վերցված է`Esem.am-ից
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|