
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Փորձագետները ցույց են տվել, որ սուրճը նվազեցնում է Ալցհեյմերի, քաղցկեղի, շաքարախտի, գիրության, միգրենների եւ սրտային հիվանդությունների առաջացման վտանգը։ Բայց փորձագետները ասում են, որ սուրճի օգտակար հատկությունները կարելի է կրկնապատկել՝ ճիշտ պատրաստելով այն։ Հարվարդի համալսարանի նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական երեք բաժակ սուրճը նվազեցնում է երկրորդ տիպի շաքարախտի վտանգը, հաղորդում է Newsmax Health-ը։ Ամերիկյան քաղցկեղի ընկերությունը հայտնել է, որ կոֆեինով հարուստ չորս բաժակ սուրճը նվազեցնում է բերանի խոռոչի քաղցկեղի վտանգը։ Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն հիվանդները, որոնք կարճաժամկետ հիշողության կորուստ են ունեցել, բայց նրանք կանոնավոր կերպով սուրճ են խմել, ուսումնասիրման չորս տարիների ընթացում նրանց մոտ Ալցհեյմերի հիվանդությունը չի զարգացել։ Դյուկի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ օրական չորս բաժակ սուրճը կարող է կանխել լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման վտանգը։ Ավստրալացի հետազոտողները հայտնաբերել են, որ առավոտյան սուրճ խմած կամավորների մոտ նվազել է ախորժակը եւ նրանք նիհարել են։ Բայց սուրճի հարցերով զբաղվող գլխավոր փորձագետ Պիթեր Մարթինը՝ Վանդերբիլթի համալսարանի սուրճի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, փաստում է, որ հնարավոր է սուրճի օգտակար հատկությունները մի քանի անգամ բազմապատկել։ «Սուրճի հակաօքսիդանտային ազդեցությունը կապված է քլորոգենային թթվի հետ։ Դրանք գտնվում են սուրճի կանաչ հատիկի մեջ, բայց դրանք քայքայվում են սուրճը բովելու ժամանակ»։ «Մենք չափել ենք օգտակար քիմիկատների մակարդակը բովելու մի քանի փուլերի ընթացքում եւ պարզել, որ եթե այս գործընթացը երկար է շարունակվում, ապա որոշակի մի սահմանից հետո հակաօքսիդանտները սկսում են քայքայվել», - ասում է Մարթինը։ «Այսպիսով, ամենաօգտակարը միջին մգությամբ բոված սուրճն է, այլ ոչ թե սեւ սուրճը, ինչպես կարծում էին նախկինում»։ Տասնամյակներ շարունակ բժիշկները կարծում են, որ սուրճը վնասակար է, հատկապես սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել ճիշտ հակառակը։ Սուրճն ունի բազմաթիվ առավելություններ եւ գիտությունը նաեւ պարզել է, թե ինչպես է պետք պատրաստել առավել օգտակար սուրճը։ Սկսեք միջին մգությամբ բոված սուրճից. շատ բոված սուրճը (ֆրանսիական, իտալական) քայքայում է օգտակար հակաօքսիդանտները։ Սուրճը պահեք հատիկներով եւ աղացեք եփելուց առաջ. Ձեր մեկ բաժակ սուրճի մեջ ավելի շատ հակաօքսիդանտներ կլինեն։ Պահեք հատիկները հերմետիկ տարաների մեջ՝ օդի ազդեցությունից խուսափելու համար, ինչն էլ կպահպանի հակաօքսիդանտները։ Պատրաստելու առավել օգտակար տարբերակներից են էսպրեսսոն եւ հնացած սրճեփները։ Զտված սուրճը նվազեցնում է հակաօքսիդանտների քանակը։ Կոֆեինով հարուստ սուրճը ավելի օգտակար է, քան առանց կոֆեինի։ «Կոֆեինով հարուստ սուրճը նվազեցնում է Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների առաջացման վտանգը։ «Պետք չէ ավելացնել բարձր կալորիականությամբ քաղցրացուցիչներ։ Սուրճը ինքնին արդեն շատ սննդարար է»,- ասում է նա։ Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|