
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, սեփական հարկի տակ մրցեց «Ամկարի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով, իսկ թիմի միակ գոլը 31-րդ րոպեին հեղինակեց Յուրա Մովսիսյանը՝ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր 16-րդ գոլը: 83-րդ րոպեին Մովսիսյանը խաղադաշտում տեղը զիջեց Լուկաս Բարիոսին: Արազ Օզբիլիսը հայտավորված էր թիմի հայտացուցակում եւ խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին՝ փոխարինելով Ժոաո Կարլոսին: Այսպիսով, առաջնության վերջին տուրից առաջ մոսկովյան ակումբը վաստակեց 47 միավոր եւ ժամանակավորապես դուրս եկավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: «Կրասնոդարն» ունի 46 միավոր եւ այս տուրում Մախաչկալայի «Անժիին» հաղթելու դեպքում կվերադարձնի 5-րդ հորիզոնականը, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր է պարգեւում: Հատկանշական է, որ այս տարի «Սպարտակը» պաշտոնական խաղերում ընդամենը երկու հաղթանակ է տոնել, երկուսն էլ 1-0 հաշվով եւ երկու անգամն էլ գոլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը («Սպարտակ»-«Կրիլյա Սովետով»՝ 1-0, Յուրա Մովսիսյան՝ 15): «Սպարտակ»-«Ամկար»՝ 1-0 Edgar, ArmLur.ru Կից նյութեր: Նկար 1 | |
|