19:47
«Սպարտակի» ֆանատները վերադարձրել են Մովսիսյանի մարզաշապիկը՝ նետելով այն վազքուղու վրա

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի խաղում «Տոմից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր մարզաշապիկը նետել է երկրպագուների ուղղությամբ:

Սակայն թիմի արդյունքից դժգոհ երկրպագուները այն նետել են վազքուղու վրա: Նշենք, որ հենց Մովսիսյանն է դարձել «Սպարտակի» միակ գոլի հեղինակը:

«Ֆանատներն այն նետել են վազքուղուն, ցույց տալով թիմի նկատմամբ վերաբերմունքը: Թիմն անտաղանդ ձևով է անցկացնում առաջնության և գավաթի գարնանային հատվածը:«Սպարտակի» ֆուտբոլիստների մեծամասնությունը ոչ մի խաղում հաղթանակի կամք, առաջինից մինչև վերջին րոպեն պայքարելու ցանկություն չեն ցուցաբերել:10 խաղում միայն մեկ հաղթանակ է եղել, երկու ոչ-ոքի, խփվել է ընդամենը հինգ գոլ»,- ասված է «Ֆրատրիայի» կայքում:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 253 | Աղբյուր՝ totalfootball.am | -Ավելացվել է՝ 03.05.2014/19:47
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն