10:15
Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 19-ից 22-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ից 22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: 23-ին սպասվում Է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 19-ից 20-ը կնվազի 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքանով կբարձրանա: 

Երևանում` Մայիսի 19-ից 22-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 376 | Աղբյուր՝ Elq.am | -Ավելացվել է՝ 19.05.2014/10:15
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն