20:04
Sport1.de. Հենրիխ Մխիթարյանը կարող էր դառնալ իսկական հերոս

«Բորուսիան» աներեւակայելի խաղ ցուցադրեց «Ռեալի» դեմ։ Պետք է նշել Հենրիխ Մխիթարյանի բազմաթիվ գոլային պահերը, երբ հայ կիսապաշտպանը հնարավորություն ուներ երկրորդ շանսը տալ իր թիմին, գրում է Sport1.de-ն՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ցուցադրած խաղին։

«Մխիթարյանի համար դորտմունդցիները վճարեցին 27 միլիոն եվրո, ինչի շնորհիվ նա դարձավ ակունբի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը։ Հենրիխը կարող էր վերածվել երեկոյի հերոսի, սակայն դա տեղի չունեցավ. նա պարզապես չխփեց փրկության գոլը։

«Ռեալի» հետ խաղում 25-ամյա կիսապաշտպանն ուներ հիանալի հնարավորություններ, սակայն չօգտագործեց դրանք։ Այդ պատճառով նա «Սիգնալ Իդունա Պարկից» հեռացավ ոչ թե որպես հերոս, այլ՝ վատ տրամադրությամբ։ Հիանալի պահերը բաց թողնելուց հետո Հենրիխը չի կարող հավակնել հերոսի կոչմանը։ Դորտմունդի «տխուր հերոսն» անհանգստանալու առիթ չունի, քանի որ նրա հասցեին չհնչեց ոչ մի վատ խոսք»,- գրում է գերմանական կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» պատասխան խաղում հաղթել է 2։0 հաշվով, սակայն Մադրիդում 0։3 հաշվով կրած պարտության պատճառով լքեց պայքարը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 337 | Աղբյուր՝ sport.news.am | -Ավելացվել է՝ 11.04.2014/20:04
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն