23:15
Ստաս Միխայլովի թիկնապահը հարձակվել է լրագրողների վրա

Ռուսական ճանաչված երգիչ Ստաս Միխայլովի թիկնապահը հարձակվել է լրագրողների վրա։ Ըստ Heat.ru-ի, օրերս Եկատերինբուրգում տեղի կայքերից մեկի նկարահանող խմբի վրա հանկարծակի հարձակվել է բարկացած Ստաս Միխայլովի թիկնապահը՝ պահանջելով անմիջապես դադարեցնել ձայնագրությունը։

Հետաքրքիր է, որ այդ պահին երգիչը մոտակայքում չի եղել, իսկ տեսանյութի հերոսները եղել են «Կոսմոս» կինոթատրոնի մոտ հավաքված երգչի երկրպագուները։

«Խմբագրությունից ես ու իմ գործընկեր-օպերատորը դուրս եկանք՝ Ստաս Միխայլովի երկրպագուների մասին տեսանյութ նկարահանելու։ Այն սովորական տեսանյութ էր, որի համար երգիչը մեզ պետք չէր։ Պարզապես ցանկանում էինք շփվել նրա բազմաթիվ երկրպագուների հետ եւ իմանալ, թե ինչու են այդքան սիրում իրենց կուռքին ու նրա երգերը։ Մենք դրսից էինք նկարահանում, ծառայողական մուտքի մոտից, որտեղ միշտ գալիս են երկրպագուները։ Stand-up-ի փորձնական նկարահանման ժամանակ մեզ մոտ հանկարծակի հայտնվեց մեկը՝ երկու մետր հասակով ու սպիտակ մազերով եւ առանց զգուշացնելու սկսեց հարվածել օպերատորին։ Մեր բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին տեղեկանալուն, թե ով է այդ մարդը, անհաջողությամբ ավարտվեցին։ Մի պահ նա հարվածեց տեսախցիկին եւ կոտրեց այն, ցած ընկավ լուսավորող սարքը, մարտկոցները թափվեցին։ Հետո նա օպերատորից վերցրեց հեռախոսն ու թաքնվեց շենքում»,- հաղորդում է տուժող լրագրողներից մեկը՝ Բորիս Յուզեֆպոլսկին։

Լրագրողի խոսքով, իրենք անմիջապես չեն իմացել, որ հարձակվողը Միխայլովի թիկնապահն է։ Լրագրողներն անմիջապես դեպքի վայր են հրավիրել ոստիկանության աշխատակիցներին, որոնք արձանագրել են հարձակման փաստն ու գտել գողացված հեռախոսը։ Միաժամանակ, երգչի ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնովը կատարվածում ոչ մի իրավախախտում չի տեսնում եւ այս ամբողջ պատմությունը կանխամտածված է համարում։ «Նրանք պարզապես փորձում են գովազդել իրենց»,- ասել է նա։ Իսկ հետո նաեւ հայտարարել է, որ Ստաս Միխայլովը թիկնապահներ չունի։


News.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 338 | | -Ավելացվել է՝ 10.04.2014/23:15
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն