09:14
Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը:

 

Գերմանիայի Կրեֆելդ քաղաքում կայացած մենամարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 26-ամյա Կենտիկյանը նոկաուտով հաղթեց IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմին: Հարավային Կորեան ներկայացող մարզուհին դիմացավ 9 ռաունդ: Սյուզին նկատելի առավելություն ուներ ամբողջ մենամարտի ընթացքում, իսկ 9-րդ ռաունդում Դան-Բի Քիմի մարզիչը դուրս եկավ ռինգ՝ դադարեցնելով մենամարտը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Կենտիկյանը տիտղոսը պաշտպանել էր 2013-ի դեկտեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով իտալուհի Սիմոնա Գալասին:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 538 | Աղբյուր՝ News.Am Sport | -Ավելացվել է՝ 01.06.2014/09:14
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն