08:44
Թեքիլան՝ ճարպակալման դեմ |
Թեքիլան օգտակար է առողջության համար: Նման եզրահանգման են եկել Մեքսիկայի գիտնականները: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Fox News-ին:
Թեքիլայի հումք հանդիսացող ագավինայից ստացված բնական շաքարը պաշտպանում է անկանոն սննդակարգի և 2-րդ կարգի դիաբեդի հետևանքով առաջացող ճարպակալումից:
Գիտնականները լաբորատոր մկներին բաժանել են 7 խմբի: 1-ին խմբին տվել են սովորական ջուր, իսկ մնացածին՝ ջրի հետ խառնած ասպարտամ, գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա, ագավինայի օշարակ կամ ագավինա:
Արդյունքում՝ ագավինայի խառնուրդով ջուր օգտագործած մկները քիչ են սնվել և նիհարել են, ընդ որում՝ նրանց արյան մեջ պակասել է շաքարի քանակությունը:
Ագավինան չի բարձրացնում շաքարը, բայց կարող է ծառայել որպես քաղցրացնող միջոց:
Այս բույսի մեջ առկա օգտակար նյութերը թեքիլան դարձնում են առողջության համար շատ օգտակար խմիչք:
(Մանուել), ArmLur.ru |
Կատեգորիա՝ հետաքրքիր |
Դիտումներ՝ 321 |
| -Ավելացվել է՝ 19.03.2014/08:44 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]