
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ստորև ներկայացված նկարում պատկերված է 8 տարբեր գույն: Ընտրեք նրանցից ցանկացած երկուսը: Առաջինը Ձեզ համար այս պահին հաճելի գույնն է, իսկ երկրոդը՝ Ձեզ առավել քիչ դուր եկածը: Կապույտ Հավանում եք. Դուք ձգտում եք համաձայնության, վստահության, փոխըմբռնման, կարեկցանքի: Հիմա զգում եք էմոցիոնալ հարմարավետություն, հանգստություն, երազկոտություն: Տրամադրված եք շփվել ընկերների հետ: Չեք հավանում. Դուք անհանգիստ եք: Հավանաբար որոշ ժամանակ առաջ դուք մտերիմ կապեր եք խզել: Դուք միայնակ եք և տխուր: Կանաչ Հավանում եք. Դուք ինքնավստահ եք: Հիմա Ձեր ուժերի գագաթնակետն է: Դուք փորձում եք շփման մեջ գրավել բոլորի ուշադրությունը: Դա նաև կարող է վկայել այն մասին, որ Դուք հոգեբանորեն պաշտպանվում եք: Չեք հավանում. Դուք ֆրուստրացված եք ուշադրության և զուգընկերոջ կողմից հարգանքի պակասից: Վիրավորված եք և ուժասպառ եղած: Դիմակայելու ուժ այլևս չունեք: Կարմիր Հավանում եք. Ներկայումս Դուք էմոցիոնալ առումով գրգռված եք: Ունեք բարձր տրամադրություն: Դուք հաստատակամ եք, երբեմն նույնիսկ ագրեսիվ: Չեք հավանում. Դուք միշտ լարված և դյուրագրգիռ վիճակում եք: Դուք խորը սթրեսի մեջ եք: Դեղին Հավանում եք. Ձեզ տիրում է լավատեսությունը: Հանգիստ վիճակում եք և լի եք հաջողության մասին երազանքներով: Պատրաստակամ եք փոփոխությունների և կարող եք Ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Չեք հավանում. Դուք անչափ հիասթափված եք, էմոցիոնալ վիճակը կայուն չէ: Մանուշակագույն Հավանում եք. Դուք սիրախաղի եք բռնվում բոլորի հետ, փորձում եք ինչ-որ սեքսուալ ինտրիգ առաջացնել: Ցանկանում եք գրավել ուրիշների ուշադրությունը, հաճոյախոսություն ստանալ: Չեք հավանում. Դուք փորձում եք ուշադրություն չգրավել: Համեստությունը, զգացմունքների կառավարումը ներկա պահին բնորոշ են Ձեզ: Շագանակագույն Հավանում եք. Դուք հոգնել եք և ձգտում եք հանգստի և էմոցիոնալ կայունության: Ինչ-որ բանից վախենում եք և Ձեզ ապահով չեք զգում: Չեք հավանում. Դուք չափազանց լարված եք: Փորձում եք անտեսել Ձեր ֆիզիկական և էմոցիոնալ պահանջմունքները: Սև Հավանում եք. Բացասական էմոցիաները, ագրեսիան լցրել են Ձեր հոգին և գիտակցությունը: Դուք թշնամաբար եք տրամադրված և յուրաքանչյուր րոպե կարող եք պոռթկալ: Չեք հավանում. Արտաքնապես հանգիստ և ինքնավստահ տեսք ունեք, սակայն ագրեսիան Ձեր մեջ շատ խորը հետք է թողել: Մոխրագույն Հավանում եք. Դուք ունեք աջակից մարդու կարիք: Ցանկանում եք գտնել էմոցիոնալ հանգստություն և ապաստան: Ձեր իրական անտարբերությանը թաքցնում եք դիմակի տակ: Չեք հավանում. Դուք շփվող եք, ուրախ և սրամիտ: Ունեք նպատակ և վստահ եք վաղվա օրվա վրա: Blognews Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|