08:44
Թողարկվեց Opera mini 8 ինտերնետ դիտարկիչը
Opera Software ընկերությունը թողարկեց Opera Mini ինտերնետ դիտարկչի 8-րդ տարբերակը, որը նախատեսված է J2ME (Java) և BlackBerry պլատֆորմերի համար: Այս նոր տարբերակում փոխվել է ծրագրի արտաքին դիզայնը: Ծրագրում ավելացել են 2 նոր ռեժիմներ՝ գաղտնի և գիշերային: Գիշերային ռեժիմն ավտոմատ կառավարում է էկրանի լուսավորությունը՝ կախված օրվա ժամից: Այս ռեժիմը կարող եք ակտիվացնել ծրագրի կարգավորումներում: Գաղտնի ռեժիմի դեպքում դիտարկչի հիշողության մեջ չեն պահպանվի այցելած կայքերը, մուտքագրած գաղտնաբառերն ու տվյալները: Այս ռեժիմը կարող եք օգտագործել նաև միաժամանակ Ֆեյսբուքի կամ այլ կայքերի տարբեր հաշիվներ մուտք գործելու համար: Այսինքն սա իրենից ներկայացնում է համակարգչի համար նախատեսված ցանկացած դիտարկչի գաղտնի ռեժիմին (Chrome-ում՝ Incognito): Ծրագրի նոր տարբերակում ևս օգտագործվում է տրաֆիկ խնայելու տեխնոլոգիա, որը թույլ է տալիս 90%-ով արագացնել կայքերի բեռնումը: Opera mini 8-ը ներբեռնելու համար բջջային հեռախոսով այցելեք http://m.opera.com կայքը (եթե առաջին էջի վրա չկա 8-րդ տարբերակը, ապա սեղմեք other download options կոճակը և բացված էջի վրա կտեսնեք վերջին տարբերակը):

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 295 | | -Ավելացվել է՝ 16.03.2014/08:44
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն