13:45
Թուրք կուսակցապետը կիսում է հայերի ցավը եւ Էրդողանի ուղերձն ուշացած համարում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն հայտարարել է, թե իրենց կուսակցությունն էլ 20-րդ դարի սկզբին զոհված բոլոր քաղաքացիների հոգիներին հանգստություն է մաղթում եւ ցավակցում նրանց թոռներին։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն, անդրադառնալով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի հայտարարությանը կապված ապրիլի 24-ի հետ, նշել է, թե այդ հայտարարությունն ուշացած էր։ «Ինչո՞ւ այսքան ուշ։ Երկար տարիներ վարչապետ հանդիսացող Էրդողանն ընտրում է հենց 2014-ը։ Այս հարցը պետք է ուսումնասիրել»,-նշել է Լողօղլուն՝ հավելելով, որ իրենց կուսակցությունն էլ 20-րդ դարի սկզբին զոհված բոլոր քաղաքացիների, այդ թվում հայերի  հոգիներին հանգստություն է մաղթում եւ ցավակցում նրանց թոռներին։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։ 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 316 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 24.04.2014/13:45
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն