
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երեկ մամլո ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց, որպեսզի «մարտեր առանց կանոնների» մարզաձևի իր մարզիկը ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայանալիք առաջնության ժամանակ մրցի Դավիթ Խաչատրյանի հետ, փոխանցում է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պատճառը… 1915 թվականի Ցեղասպանությունը հիշատակող պաստառով Դավիթի հանդես գալն էր: Նրանք պետք է այդ մենամարտը Թուրքիայում ցուցադրեին ուղիղ եթերում: «Եթե պաստառը չլինի` համաձայն ենք»,- նշեց թուրք մարզիկի մարզիչը: Հասան Գյանջբեյը հավելեց, որ «Դուք զբաղվում էք ո´չ իրականությամբ, միջազգային քաղաքական ո´չ իրականություն եք պրոպագանդում»: Իսկ Դավիթ Խաչատրյանը ի պատասխան ասեց, -«Դուք էլ կարող եք ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915 թվականին Ցեղասպանություն չի եղել և կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»: Հիմա թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկ` Օլեգ Աֆանեսևը: Մարտը կլինի վաղը, ժամը` 19:00-ին: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|