00:24
Թուրքիայում առաջին անգամ արեւելահայերենի դասագիրք է ստեղծվել

Թուրքիայի Էրջիյեսի համալսարանում  արեւելահայերենի ուսուցման համար առաջին անգամ դասագիրք է ստեղծվել։

Թուրքական Diyarbakirsoz կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի գրականության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժնի ադրբեջանցի դասախոս Գաֆֆար Չաքմաք Մեհդիյեւը կազմել է արեւելահայերենի ուսուցման համար թուրքերենով դասագիրք։

Ադրբեջանցի դասախոսը նշել է, իր կազմած դասագիրքը Թուրքիայում արեւելահայերենի առաջին դասագիրքն է։  Նա շեշտել է, թե Թուրքիայում հայերենի ուսուցումը հայ-թուրքական հարաբերությունները հասկանալու համար կարեւոր է, իսկ հայ-թուրքական արխիվների բացվելուց հետո մեծ արժեք կունենա։ 

Բաքվի համալսարանից ժամանած Գաֆֆար Չաքմաք Մեհդիյեւը նշել է, թե վերջին տարիներին Թուրքիայում մեծացել է ուսանողների հետաքրքրությունը հայոց լեզվի եւ գրականության բաժնի նկատմամբ։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 294 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 01.05.2014/00:24
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն