11:51
Թեսթ. վախկոտ եք, քաջ, թե՞ զգուշավոր

Եվ այսպես, առավոտը սկսում ենք յուրօրինակ թեսթով: Հարցերին պատասխանեք ազնվորեն: Ընտրեք միայն մեկ պատասխան:

Տանը մենակ եք: Հնչում է դռան զանգը: Զանգահարողն անծանոթ է: Դուք.

Ա) Առանց վախենալու բացում եք դուռը:

Բ) Կահույքն եք տեղաշարժում՝ դուռն արգելափակելու համար:

Գ) Վերադառնում եք ձեր սենյակ եւ շարունակում եք դասերը պատրաստել:

Դուք կոտրեք եք մայրիկի սիրելի ծաղկամանը: Դրանից հետո դուք.

Ա) Փշրանքները թողեցիք հատակին: Մայրիկի գալուց հետո ամեն ինչ ազնվորեն պատմեցիք:

Բ) Մեղքը գցեցիք կատվի վրա:

Գ) Հավաքեցիք փշրանքները եւ թափեցիք: Պատահածի մասին պատմեցիք, երբ մայրիկը հանգիստ էր:

Ձեր դասարանին տարել են ատամնաբույժի մոտ: Դուք.

Ա) Գիտեիք, որ ձեր ատամը վնասված է, բայց առանց վախենալու առաջինը մտաք բժշկի սենյակ:

Բ) Փախաք պոլիկլինիկայից:

Գ) Հանգիստ սպասեցիք ձեր հերթին, քանի որ պարբերաբար հաճախում եք ատամնաբուժարան եւ գիտեք, որ ձեր ատամների հետ ամեն ինչ կարգին է:

«Ա» պատասխանն ընտրում է քաջը, «Բ» պատասխանը՝ վախկոտը, «Գ»-ն՝ զգուշավորը: Հնարավոր է՝ ձեզ մոտ տարբեր տառեր են: Մտածեք, արդյո՞ք պետք է միշտ հուսահատ քաջարի լինել, ինչո՞ւ եք երբեմն վախկոտություն ցուցաբերում եւ որքան լավ է, որ վերջապես զգուշավորություն սովորեցիք:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 363 | Աղբյուր՝ News.am Style | -Ավելացվել է՝ 02.05.2014/11:51
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն