22:38
Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ
Թուրք մարզիչ Հասան Գյանջբեյն ասել է. « Դուք զբաղվում էք միջազգային քաղաքական ասպարեզում գոյություն չունեցող երևույթի քարոզչությամբ»: Դավիթ Խաչատրյանն իր հերթին հակադարձել է. «Դուք էլ կարող էք Ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915 թվականին Ցեղասպանություն չի եղել և կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»: Կողմերը համաձայնության չեն եկել, և մարտը հետաձգվել է: Թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկը` Օլեգ Աֆանեսեվը: Մարտը տեղի կունենա վաղը` ժամը` 19:00 –ին: Հիշեցնենք, որ ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը Հայաստանում պետական մարմիննրի կողմից աջակցություն չստանալու պատճառով որոշել է ընդունել ռուսական կողմից արված առաջարակությունն ու այսուհետ հանդես գալ ՌԴ դրոշի ներքո:

Edgar, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 286 | | -Ավելացվել է՝ 10.05.2014/22:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն