
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով նկարահանվում էր «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում, տևական ժամանակ է, ինչ չի նկարահանվում: ESem.am-ի հետ զրույցում Տաթևը հավաստիացրեց, որ սերիալի անձնակազմի հետ որևէ խնդիր չի ունեցել: «Բոլորի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ և որևէ կոֆլիկտ չի եղել: Կարծում եմ` կերպարս դեռ շատ ասելիք ունի և կվերադառնա,- ասաց Տաթևը` հավելելով, որ սերիալից դուրս գալու պատճառները միայն անձնական են: -Հիմա մոտս այնպիսի շրջան է, երբ ոչինչ անել չեմ ցանկանում, ուզում եմ կողքից հետևել իրադարձությունների ընթացքին: Նույնիսկ ֆեյսբուքից եմ ջնջվել, կարծում եմ, սոցցանցում ժամանակ անցկացնելու փոխարեն կարելի է մի քիչ կարդալ»: Տաթևիկի խոսքով` որևէ մեկն իրեն չի արգելել նկարահանվել, դա եղել է իր որոշումը: Օրերս մեր ընթերցողներից մեկը լուսանկար էր ուղարկել մեզ, որտեղ Տաթևիկը նստած է մի տղայի հետ: Մեզանից ցանկանում էին ճշտել, դերասանուհին ընկե՞ր ունի: Տաթևիկը ESem.am-ին ասաց, որ լուսանկարն արվել է ֆոտոշարքի ժամանակ, ինքն ընկեր չունի: Անձնական նորություններ ունենալու համար անպայման առաջինը ESem.am-ին կպատմի այդ մասին :) Ինչ վերաբերում է Տաթևի ստեղծագործական ձիրքիին և երգեր գրելուն, նա ասաց, որ շարունակում է ստեղծագործել: Առաջիկայում նա համագործակցելու առաջարկ երգահան Գրիգոր Կյոկչյանին. «Կարծում եմ` Գրիգորը շատ հետաքրքիր ստեղծագործող: Նրա ոճն ու ձեռագիրը ինձ շատ է դուր գալիս»:
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|