
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ապրիլի 17-ին կլրանար Կարեն Դեմիրճյանի 82 ամյակը, եթե չլիներ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:
Արդեն 15-րդ անգամ Կարեն Դեմիրճյանի հարազատները նրա ծննդյան օրը կնշեն առանց հոբելյարի…
Առաջարկում ենք դիտել տեսանյութերը
Նա ծնվել է 1932թ.-ի ապրիլի 17-ին Երևանում: Ավարտել է ԵՊԻ (1954), ԽՍԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1961): 1966-72-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-74-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, 1991-ից՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր-տնօրեն:
Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-88) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն:
1975-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կարեն Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:
1980-ին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ):
1999-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վ.Զ. Սարգսյանի հետ):
Կ.Ս. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:
Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը` կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ:
Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան: 27.12.1999 թ.
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|