
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Թուրքական տարբեր լրատվամիջոցներ ևս անդրադարձել են օրերս Գյումրիում հայ ընտանիքի ողբերգական սպանությանը: Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը նշում է, որ Գյումրիում 6 հոգու սպանության համար մեղադրվող ՌԴ ԶՈւ զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով Հայաստանում քաղաքացիները դուրս են եկել փողոցներ: «102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ շուրջ 2000 հայ ցուցարարներ պահանջել են, որպեսզի ռուս զինվորը դատվի Հայաստանում: Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի է ունեցել հրմշտոց: Ցուցարարներին հանգստացնելու համար դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզի դատախազը: Տարածքում անցկացվել են անվտանգության միջոցառումներ: Նման մի ցույց էլ Երևանում է անցկացվել, որին մասնակցել է 100-ից ավելի մարդ»: Այնուհետև թուրքական գործակալությունը ներկայացնում է զինծառայողի վերաբերյալ ընդհանուր մի քանի տվյալ՝ նշելով, թե դեռ հայտնի չեն սպանության դրդապատճառները: «Ջիհանի» տեղեկությունը տարածել է նաև Թուրքիայի խոշորագույն լրատվակայքը՝ «Հաբերլերը», կրկին շեշտադրելով, որ «հայերը վեց մարդու սպանած ռուս զինվորին իրենց հանձնելու համար երթ են անցկացրել»: Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Սաբահ» թերթը նույնպես անդրադարձել է ողբերգությանը՝ նշելով, որ «դասալիք ռուս զինվորը Հայաստանում հայ ընտանիքի է սպանել»: Կարճ անդրադարձում նշվում է, որ Պերմյակովը մեղադրվում է սպանության մեջ, նրան բռնել են հայ-թուրքական սահմանի մոտ, ինչպես նաև ներկայացվում են սպանության որոշ մանրամասներ: «Սաբահը», սակայն, ցույցերի և հայկական կողմի՝ մեղավորին հանձնելու վերաբերյալ պահանջներին չի անդրադարձել: Թուրքական ազգայնական «Ենի Աքիթ» պարբերականը նույնպես անդրադարձել է դեպքին՝ նշելով, որ Հայաստանում ռուս զինվորը 6 հոգու է սպանել, ապա թերթում ներկայացվել են հայտնի տեղեկությունները: Թուրքական այլ պարբերականներ և լրատվակայքեր ևս դեպքին անդրադարձել են՝ հիմնականում ոչ մեծ, հայտնի տեղեկություններով հոդվածներով: Առաջատար մի շարք լրատվամիջոցներում էլ դեպքի մասին դեռ որևէ հիշատակում չկա: Նշենք, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 19-ամյա Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 6 անդամների դաժան սպանության մեջ: Ոճրագործության համար մեղադրվողին այժմ պահում են ռուսաստանյան ռազմաբազայի տարածքում, իսկ հայ հասարակությունը պահանջում է, որպեսզի նրան հանձնեն ՀՀ իրավապահներին և դատեն Հայաստանում: Հղում` http://z1news.am/post/14506 Ամբողջովին սկզնաղբյուրում
Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|