19:56
Ճանաչեցի՞ք նրան
Երբ լրացավ նրա 1-ամյակը, նրան լքեց հայրը:
5 տարեկանից նա ապրում էր կցասայլակի (трейлер) մեջ, և մոր հետ քաղաքից քաղաք էր տեղափոխվում՝ ընդհանուր առմամբ փոխելով 10 դպրոց: 
 
Երբ չորրորդ դասարան էր, նրան այնպես ծեծեցին, որ 12 բժիշկ հազիվ նրան գիտակցության բերեցին:
 
14 տարեկանում ծայրահեղ ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում. ականջից անդադար արյուն էր հոսում: 5 օր մնում է վերակենդանացման բաժանմունքում:
 
16 տարեկանում հեռացրեցին դպրոցից, և մայրը նրան ստիպեց աշխատանք փնտրել: Երազում էր ռեփ կարդալ, բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում:
 
Երբ նա 19 տարեկան էր, նրա լավագույն ընկերն ու միաժամանակ մորեղբայրը որսորդական հրացանից ինքնասպան եղավ:
 
24 տարեկանում երաժշտական ալբոմ է ձայնագրում, որը տապալվում է: Ապրելու համար գումար չկար: Հագուստները ընկերներն էին գնում:
 
26 տարեկանում վռնդում են տանից, և նա մեկնում է մասնակցելու ռեփ օլիմպիադային: Զբաղեցնում է երկրորդ տեղը և մնում առանց մրցանակային ֆոնդի:
 
27 տարեկանում ընկնում է դեպրեսիայի մեջ, սկսում է թմրանյութեր օգտագործել: Այդ նույն տարում ալբոմ է թողարկում, որը նկատում է հայտնի պրոդյուսեր Dr.Dre-ն: Ալբոմը եռակի անգամ պլատինե է դառնում: Սպիտակ ռեփերը դառնում է համաշխարհային աստղ, թողարկում է բազմաթիվ պլատինե ալբոմներ: Այնուհետև դառնում է աշխարհում ամենալավ վաճառվող ռեփ կատարողը:
 
Նա աշխարհին հայտնի է որպես Eminem

Արման, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 281 | | -Ավելացվել է՝ 21.03.2014/19:56
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն