
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
![]() Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայի Նագարեյամե քաղաքում տեղի իշխանությունները մտածել են սիրահարներին տրամադրել սերտիֆիկատներ, որտեղ հնարավոր է տեղեկություններ գրել իրենց զգացումների ու սիրած էակի մասին, հայտնում է Rocket News 24-ը: Ստանալով փաստաթուղթը՝ դրանում հարկավոր է գրել անունը, նշել թիվն ու սիրեցյալի հետ հանդիպման առաջին վայրը, ինչպես նաև պատախանել մի քանի հարցի, այդ թվում, օրինակ, ունեցե՞լ է արդյոք հայտ ներկայացնողը նախկինում այլ սիրային հարաբերություններ ևս: Հատկանշական է, որ սերտիֆիկատ ստանալու համար ամենևին էլ հարկավոր չէ փոխադարձ սիրահարված լինել: Թղթերը, որոնց տրամադրումը շարունակվելու է մինչև մայիս, իրավաբանական ուժ չունեն: Ընդ որում՝ իշխանությունները հույս ունեն, որ նման սերտիֆիկատների ձևակերպումը կգրավի սիրահարներին և կնպաստի ծնելիության աճին: Թե Նագարեյամայի քանի բնակիչ է դիմել սերտիֆիկատ ստանալու համար, չի նշվում: Սերտիֆիկատ ստանալ կարող են ոչ միայն քաղաքի բնակիչները և ոչ միայն ճապոնացիները: 1in.am Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|