
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև տարաձայնությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև այդ թեմայի վերաբերյալ, չեն կարող լուծվել կարճաժամկետ հեռանկարում, հայտարարել է Գերմանիայի արտգործանախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ես միշտ ասում եմ՝ հակամարտություն ստեղծելու համար կարող է պահանջվել 14 օր։ Սակայն այն լուծելու համար կպահանջվի 14 տարի»,- ասել է նախարարը։ Ուկրաինական թեմայի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնությունները նա անվանել է «լուրջ», ինչից հետո դրական է պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք ներկայիս հակամարտությունը «տևել 14 տարի»։ Բացի այդ, Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը դրված չէ օրակարգում։ «Իմ համար Ուկրաինայի անդամակցությունն Ալյանսին չի կարող լինել օրակարգում։ Համենայն դեպս, ես չեմ տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ ճանապարհին»,- նշել է նախարարը։ Գերմանիայի արտգործնախարարը խոսել է նաև Ղրիմ թերակղզու անեքսիայի մասին, ինչն արվել է միջազգային իրավունքի խախտմամբ, և Արևմուտքը չի կարող դա առանց ուշադրության թողնել։ «Մենք պարզապես չենք կարող անտեսել, մոռանալ կամ շրջանցել Ղրիմի անեքսիան, որն իրականցվել է միջազգային իրավունքի խախտմամբ։ Դա կլինի մեր միջև։ Դա կմնա հակամարտություն»,- ասել է նախարարը՝ միևնույն ժամանակ կողմ արտահայտվելով Ռուսաստանի հետ երկխոսության շարունակությանը։ Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|