19:20
Վաչե Ամարյանի նվերը Հռիփսիմե Հակոբյանին:)

Երգչուհի Հռիփփսիմե Հակոբյանն ու երգիչ Արամեն օրերս իրենց երկրպագուների դատին ներկայացրել են զուգերգը: Սա այն անակնկալն էր, որի մասին ավելի վաղ ESem.am-ին ասել էր Հռիփսիմեն: Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը:

«Որոշեցինք ստեղծել մի գեղեցիկ երգ, որը շատ սիրեցինք և հասկացանք, որ կարելի է տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա,- ասաց Հռիփսիմեն ու հավելեց, որ տեսահոլովակն արդեն նկարահանել են, այն բավականին հետաքրքիր է ստացվել: -Տեսահոլովակում շատ մեծ անակնկալ կա, որը կհասկացվի այն տեսնելուն պես»:

Հռիփսիմեն հայտնեց, որ տեսահոլովակի հետ կապված ամեն բան ցանկանում են անակնկալ թողնել, հենց այդ նկատառումով անգամ լուսանկարներ չեն տարածում, այնուամենայնիվ, ESem.am-ին հաջողվեց պարզել, որ անակնկալը կլինի կերպարների տեսքով. «Երկու շատ հետաքրքիր կերպարներում եմ լինելու»: Տեսահոլովակի ռեժիսոն Արեն Բայադյանն է:

Հռիփսիմեն նշեց, որ ունի նաև այլ նոր երգեր: «Ինձ համար ստեղծագործական բուռն շրջան է, թեև հնարավոր է, որ դա դեռևս նկատելի չլինի: Տարեվերջին ցանկանում եմ մենահամերգ ունենալ,- ասաց երգչուհին և հավելեց,- նաև շատ հետաքրքիր անակնկալ  կա. Վաչե Ամարյանը երգ է նվիրել ինձ, երևի, իր գրած առաջին ստեղծագործությունն է, որը ոչ թե ինքն է կատարելու, այլ ուրիշ արտիստ: Շատ գեղեցիկ երգ է, ինձ համար պատրաստի հիթ է, որը կթողարկեմ, հավանաբար, աշնանը: Մի քանի նոր երգ ունեմ, որոնք հերթով կհանձնեմ հանդիսատեսին, այնպես որ, հիմա շատ զբաղված եմ»: 

 

 

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 451 | | -Ավելացվել է՝ 21.03.2014/19:20
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն