
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը ներկայացրել է Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները: «Գյումրի քաղաքի դեպքերի հետ կապված ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ուժեղացված ռեժիմով են աշխատել: Հայ-թուրքական սահմանի ամբողջ տարածքը շրջափակել էին սահմանապահ ջոկատները՝ սպաների գլխավորությամբ: Հունվարի 13-ի ժ. 00:15-ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մոտ 2000 մետր հեռավորության վրա նկատել են պետական սահմանի կողմ շարժվող անհայտ անձի: Անհայտ անձի մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն իրավախախտը շարունակել է առաջ գալ: Այնուհետ սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն դա էլ նրան չի կանգնեցրել: Այնուհետ ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ԱԿ-74 ինքնաձիգից եւ իրավախախտին ստիպել բերանքսիվայր պառկել գետնին: Նախազգուշական նկատառումներով Բայանդուր բնակավայրից 700 մետր հյուսիս ընկած տարածքում անհայտ անձին ձերբակալել են: Իրավախախտը քաղաքացիական հագուստով էր, անձը հաստատող փաստաթուղթ չուներ: Նրա մոտ եղել է երեք բջջային հեռախոս, էլեկտրական լապտեր, 6000 դրամ: Իրականացված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Պերմյակով Վ.Պ.-ն է»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում: ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Բիրյուկով Վ.Վ.-ի որոշմամբ ձերբակալվածին հանձնել են 102-րդ ռազմաբազայի հրամանատարին՝ կայազորի զինդատախազության եւ ռազմա-քննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|