07:52
Վանաձորում ֆուտբոլի երեք մարզադաշտ կկառուցվի. մեկնարկը տրված է

Վանաձոր քաղաքի ծայրամասային Տարոն 4 թաղամասի Մին-էներգո միկրոշրջանում առաջիկայում նախատեսվում է 3 ֆուտբոլի մարզադաշտ կառուցել` բոլոր հարմարություններով հանդերձ: Աշխատանքների սկիզբը տրված է` տեղափոխվում են տարածքում գտնվող բարձրավոլտ լարման էլեկտրասյուները:  Lorinews.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանն ասաց, որ դեռ երեք տարի առաջ ֆուտբոլի ֆեդերացիայի գրության հիման վրա քաղաքապետարանը ավագանու հետ համատեղ հող է հատկացրել ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիային` Վանաձոր քաղաքում ֆուտբոլի զարգացման նպատակով, որն իր մեջ  ներառելու է Տարոն 4 թաղամասում ֆուտբոլի երեք մարզադաշտ կառուցելու և վերանորոգելու գործող ֆուտբոլի ստադիոնը: Ֆինանսավորումը ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի կողմից է, որը տրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կոնկրետ Վանաձորում ֆուտբոլը զարգացնելու նպատակով:  Աշխատանքների ձգձգումը, ըստ բաժնի պետի, պայմանավորված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի` Վանաձորի քաղաքապետարանի և ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ ներկայացրած դատական հայցով. <Հայցը պարոն Սաքունցը պարտվեց և այսօր արդեն աշխատանքներն սկսվել են: Այս պահին ընթանում են նախագծման ու տարածքի ազատման աշխատանքները, Տեղափոխվում են տարածքում գտնվող բարձրավոլտ լարման էլեկտրասյուները,-ասաց նա, հավելելով, որ նախագիծը պատրաստ լինելուց հետո կտրվի շինարարության թույլտվություն: Առաջին հերթին կկառուցվելու է երեք մարզադաշտ՝ սպորտդպրոցի կարգավիճակով,  իր բոլոր հարմարություններով: Դրան զուգահեռ արդեն հաջորդ տարի հավանաբար կսկվի մարզադաշտի նախագծման աշխատանքները: Իսկ թե երբ կմեկնարկեն շինաշխատանքները, քաղաքի գլխավոր ճարտարապետը դժվարացավ հստակ օր նշել:  Մարզադաշտերի կառուցումը առաջին հերթին կզարգացնի սպորտը մեր քաղաքում, այնուհետ նաև թաղամասի բոլոր ինֆրոստրուկտուրաները: 
 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 244 | Աղբյուր՝ Lorinews.am | -Ավելացվել է՝ 23.04.2014/07:52
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն