20:26
Վանաձորում մկրտություն ստացավ 70 երեխա

Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնի նախաձեռնությամբ, կենտրոնի շահառու 70 երեխաներ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Գուգարաց թեմի հոգևոր հայրերի օրհնությամբ մկրտություն ստացան 26 կնքահայրերի բարերարությամբ և կնքահայրությամբ: Վերջիններիս թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը,

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մի շարք պաշտոնատար անձինք, գործարարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Կնքահայրերը միաժամանակ ստանձնեցին երեխաների հոգևոր դաստիարակության պատասխանատու պարտավորությունը: Երեխաների մկրտությունը կատարվեց Վանաձորի Սուրբ Սարգիս, Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցիներում: Մկրտությունից հետո նրանք մասնակցեցին «Օրրանում» կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:   Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 287 | Աղբյուր՝ Lorinews.am | -Ավելացվել է՝ 21.05.2014/20:26
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն