10:28
Վանիլի պատմությունից

Վանիլը համեմունք է, որ միշտ ավելի թանկ է արժեցել, քան մյուսները: Այն սովորաբար օգտագործում են աղանդերին բուրմունք հաղորդելու համար: Վանիլի հայրենիքը համարվում Հարավային Ամերիկան: Այն առաջինն օգտագործել են հնդկացիական ցեղերը:

Ավելի ուշ այս զարմանահրաշ համեմունքը սկսել են օգտագործել ացտեկները: Նրանք վանիլը հավելում էին իրենց դասական` շոկոլադ ըմպելիքին:

Հին հեքիմները խորհուրդ էին տալիս վանիլի թուրմ խմել պոտենցիայի հետ կապված խնդիրների դեպքում: Այս համեմունքը շատ թանկ արժեր: Այն գնահատում էին ոչ միայն հաճելի բուրմունքի, այլև ինքնատիպ հատկությունների համար: Բնական վանիլն ամենուժեղ աֆրոդիզիակն է: Հնդկացիները վանիլով շփում էին մարմինը և այն շաղ էին տալիս կացարաններում:

Շատ ցեղեր վանիլի պատիճներն օգտագործել են որպես փող: Այն փոխում էին տարբեր իրերի հետ: Մեքսիկացի ֆերմերները նշումներ էին կատարում բոլոր պատիճները վրա, որպեսզի գողության դեպքում բացահայտվեր:

Եվրոպական երկրներում անուշաբույր վանիլը հայտնվել է XVI-րդ դարում: Այն շատ արագ ժողովրդականություն է ձեռք բերել: Վանիլի էկզոտիկ բույրը սկսել է հեղինակության նշան համարվել:

Ելիզավետա I-ին կայսրուհին ուղղակի պաշտում էր վանիլը: Իսկ ֆրանսիացիներն այն սկսում են աճեցնել Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կղզում: Ներկայումս վանիլն աճեցնում են Մադագասկարում և մի քանի արևադարձային երկրներում: Պլանտացիաներում ձեռքի աշխատանք է կրառվում: 

Հրայր٠Փանոսյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 402 | Աղբյուր՝ life.panorama.am | -Ավելացվել է՝ 04.06.2014/10:28
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն