00:25
Վարչապետի հաջորդ թեկնածուն հայտնի է

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ նշել է, թե հաջորդ վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ–ից, ուշագրավ է այնքանով, որ դա հենց այդպես էլ լիելու է: Այժմ լրատվական միջոցներում ակտիվ քնարկվում է վարչապետի հավանական թեկնածուների անունները: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ նոր վարչապետը կլինի ավելի շատ ոչ թե առաջին հերթին Հանրապետական կուսակցության կողմից ընդունելի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Նոր վարչապետը պետք է նաև, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, ընդունելի լինի Մոսկվայի կողմից և լավ հարաբերություններ ունենա ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Հաշվի առնելով նաև Սերժ Սարգսյանի առաջիկա քաղաքական նկրտումները՝ նոր վարչապետը պետք է նաև լինի առավելապես քաղաքական կերպար, ով 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրություններում պետք է ապահովի Ս. Սարգսյանի իշխանության երկարաձգումը, եթե իհարկե, իրողություն դառնան սահմանադրական բարեփոխումները: Այսինքն նոր վարչապետը պետք է քաղաքական դաշտի որոշակի այլ ուժի ներկայացուցիչ լինի, որը Հանրապետական կուսակցության հետ 2017թ. կապահովի Ս. Սարգսյանի վարչապետ ընտրվելը: Վերոգրյալից կորող ենք ենթադրել, որ վարչապետի պաշտոնին կորող են ամենաշատը հավակնել Սեյրան Օհանյանը և Արթուր Բաղդասարյանը, ովքեր Սերժ Սարգսյանի մերձավոր մարդկանցից են, երկուսն էլ ազդեցիկ են ու ընդունելի կերպարներ ռուսական իշխանությունների կողմից: Իհարկե, շրջանառվում է նաև այլ անձանց անուններ՝ Վիգեն Սարգսյան, Վովա Գասպարյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան և այլն: Սակայն պարզ է, որ Սերժ Սարգսյանը կընտրի այս երկու գործիչներից մեկին:
Blognews.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 556 | | -Ավելացվել է՝ 04.04.2014/00:25
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն