
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երեկ Կոտայքի մարզի Առաջին ատյանի դատարանում կայացավ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով հերթական դատական նիստը: Դատարանը մեղադրյալ Վ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող կալանքը թողեց անփոփոխ՝ անորոշ ժամկետով: Araratnews.am-ն այս մասին խոսել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: «Նախորդ դատական նիստի ժամանակ մենք միջնորդել էինք, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի կիրառման իրավասություն Առաջին ատյանի դատարանը չունի: Բացի այն, որ նա նման իրավասություններ չուներ, նա պետք է բացատրեր, թե ինչո՞ւ է կիրառում կալանքը: Սակայն դրան պատասխանել են մեկ տողով, որ հիմքեր չկան կալանքը վերացնելու, մինչդեռ պետք է ասեր, թե ինչ հիմքեր կան կալանքը շարունակելու: Բացի այդ, դատարանը պետք է ասեր, որ կալանքը ոչ թե պետք է անփոփոխ թողներ, այլև կալանքը երկարացներ կոնկրետ ժամկետով՝ հինգ ամիս, վեց ամիս կամ մինչև դատական ակտի կայացումը»,- ասաց Ն. Բաղդասարյանը: Արդյունքում դատարանը որոշեց, որ իր որոշումներն օրինական են, և Վարդան Պետրոսյանը պետք է մնա կալանքի տակ: Դերասանի փաստաբանի խոսքով՝ իրենք մտադիր են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: AraratNews.am Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|
| |