
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների իրական պատճառը ռուս ժողովրդին տված Պուտինի խոստման իրագործմանը խանգարելու Արեւմուտքւի ցանկություն է., հայտնում են ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները: Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները նախատեսում են Պուտինին մտերիմ մարդկանց կողմից վերահսկվող ռուսական պաշտպանական արդյունաբերության համար բարձրտեխնոլոգիական սարքավորումների մատակարարման դադարեցումը, կիրակի հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Ըստ Օբամայի աշխատակազմի ազգային անվտանգության խորհրդական Թոնի Բլինկենի` ԱՄՆ-ն եւ իր եվրոպական դաշնակիցները մտադիր են պատժամիջոցներ կիրառել Պուտինի մերձակա շրջապատի նկատմամբ, որը «զգալի ազդեցություն կունենա ռուսական տնտեսության վրա»: Բլինկենը հավելել է, որ Ռուսաստանի նկատմամբ արդեն գործող պատժամիջոցների ազդեցությունն արդեն զգալի է ռուսների համար. ռուսական ֆինանսական շուկաները տարվա սկզբից անկում են ապրել 22 տոկոսով, ռուբլին ցածր մակարդակում է, իսկ Ռուսաստանից դուրս է գնացել 70 միլիարդ դոլար կապիտալ: Բլինկենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան իրականանալ ռուս ժողովրդին տված Պուտինի խոստումները` ազգի հետ «պայմանագիրը». Պուտինը խոստացել է ապահովել տնտեսական աճ եւ ռուսների բարեկեցությունը` Ռուսաստանի քաղաքական կայունության փոխարեն: Միջազգային պատժամիջոցները անզոր են դարձնում Պուտինի խոստման իրագործումը, նշել է Բլինկենը: «Մենք արդեն տեսնում ենք, որ տնտեսության սպասվող աճն այս տարի 1 տոկոսից ցածր է լինելու: Այդպիսով, նրա «պայմանագիրը» կոչնչացվի եւ նա շատ դժվար ընտրություն կունենա», - նշել է Բլինկենը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել էր Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ: Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության առաջնորդները Սենատի արտաքին գործերով հանձնաժողովում պնդել էին պատժամիջոցներ կիրառել ռուսական տնտեսության որոշակի հատվածների նկատմամբ (այսպես կոչված` հատվածական պատժամիջոցներ): «Իմ կարծիքով, Ռուսաստանի չորս խոշորագույն բանկերի նկատմամբ պատժամիջոցները լուրջ վնաս կհասցնեն ռուսական տնտեսությանը, իսկ «Գազպրոմին» ճնշելը, անկասկած, էլեկտրահարիչի հարված կհասցնի ռուսական տնտեսությանը», - հայտարարել էր Թենեսիից սենատոր Բոբ Քորքերը: Ըստ նրա`անհատական անձանց նկատմամբ ներկայիս պատժամիջոցները «բավական ցավոտ չեն Ռուսաստանի ներսում, որպեսզի ստիպեն Պուտինին փոխել իր վարքագիծը»: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|