Վենեսուելայի իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնել են ճշմարտության հանձնաժողով ստեղծել
Վենեսուելայում անցկացվել է իշխանության և քաղաքական ընդդիմության միջև երկխոսության 2-րդ փուլը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Հանդիպման ընթացքում որոշվել է ստեղծել Ճշմարտության ազգային հանձնաժողով, որը կհետաքննի վերջին 2 ամիսների իրադարձությունները, երբ Վենեսուելայում անցկացվում էին ուսանողական ցույցեր և բողոքի ակցիաներ։ Անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ և ավելի քան 600-ը տուժել։
Հանդիպման ավարտից հետո ընդդիմադիր Ժողովրդավարական միասնության դաշինքի գլխավոր քարտուղար Ռամոն Գիլյերմո Ավելեդոն հայտարարել է, որ երկխոսության մասնակիցները «հերքում են բռնության ցանկացած դրսևորում և հաստատում են բացարձակ հարգանք սահմանադրության հանդեպ»։
Հանդիպմանը կառավարությունը ներկայացրել է հանրապետության փոխնախագահ Խորխե Արեասան։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: