19:41
Վիկ Դարչինյանը պարտվեց նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը մայիսի 31-ին նոկաուտով պարտվեց ջամայկացի Նիկոլաս Ուոլթերսին:

Չինաստանի Մակաո քաղաքում կայացած մենամարտում կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուոլթերսը հաղթեց նոկաուտով: 38-ամյա Դարչինյանը ռինգի հատակին հայտնվեց 5-րդ ռաունդում: Այդ ռաունդում 28-ամյա ջամայկացին նախ նոկդաունի ենթարկեց հայ բռցքամարտիկին, ով կարողացավ վերադառնալ մենամարտ, սակայն չդիմացավ մրցակցի հարվածներին երկրորդ շարքին: Դարչինյանը նոկդաունում հայտնվել էր նաեւ երկրորդ ռաունդում:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը պարտվել էր նաեւ նախորդ մենամարտում։ Նոյեմբերի 9-ին Տեխասում անցկացված 10 ռաունդանոց մենամարտում նա տեխնիկական նակաուտով պարտվել էր երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոներին։

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 397 | Աղբյուր՝ News.Am Sport | -Ավելացվել է՝ 31.05.2014/19:41
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն