00:38
Վրաերթ Արմավիրի մարզում. 7-ամյա երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է.

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Ավան գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Գասպարյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 01 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենայով Նոր Ավան գյուղում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղի բնակիչ, 7-ամյա Էլմիրա Նազարյանին:
 
Հայրը երեխային մարմնական վնասվածքներով տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին երեխան մահացել է՝ գիտակցության չգալով:
 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 394 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 20.04.2014/00:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն