19:47
Վրաերթ-վթար Երևանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 17:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 34 SM 286 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով հարվածից մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է:
 
Երևանի շտապօգնության ծառայության թիվ 22 բրիգադը առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունն է ցուցաբերել վարորդին, որից հետո նրան տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 376 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 24.04.2014/19:47
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն