08:14
Վրաստանում խոշոր վթարից հետո տարհանվել են Հայաստանի 7 քաղաքացիներ

Վրաստանում՝ Դարյալի կիրճի մոտ տեղի ուենցած վթարից հետո տարհանվել են Հայաստանի 7 քաղաքացիներ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե  մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն եւ 30-40մ բարձրություն:

Ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ  հնարավոր է հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել (5-6 ավտոմեքենա):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենաներում բացի վարորդներից հնարավոր է լինեն ուղեւորներ, ապա անհետ կորած քաղաքացիների թիվը 6-ից ավելի է:

Ըստ վրացական ԶԼՄ-ների տարհանված քաղաքացիների թիվը հասնում է 250-ի: Այս պահի դրությամբ տեղի բնակիչներից 6-ը համարվում են անհետ կորած:

Ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց անվտանգ տարածք են տարհանվել ՀՀ 7 քաղաքացիներ, որոնք չեն տուժել.

1. Էրիկ Մաթեւոսյան ծնվ. 12.11.2012թ.

2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.

3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.

4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.

5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.

6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.

7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.

Նշենք, որ վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դարյալի կիրճում լեռնային զանգվածի փլուզման հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, երեք թուրք աշխատող էր զոհվել, որոնք աշխատում էին ՀԷԿ-ի շինարարությունում:

Մանվել٠Արշակյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 408 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 18.05.2014/08:14
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն