
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր գրառումներում խոսել է Վաշինգտոնում ադրբեջանցիների ցանցի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին և հույս հայտնել, որ ապագայում լինելու են նաև հանդիպումներ Վաշինգտոնից դուրս համայնքների հետ: Սա շատ էական հանգամանք է ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որը Հայաստանի կամ, ավելի ճիշտ, հայկական կողմերի համար ունի լրջագույն մարտահրավերներ: Սա ըստ էության նոր երևույթ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որում կարծես մինչ այս որևէ կերպ չի տիրաժավորվել ԱՄՆ-ում ադրբեջանական համայնքի մասնակցությունը, դերակատարումը, ներգրավվածությունը: Եվ ահա այդ խնդիրը առաջ է քաշում ամերիկացի համանախագահ Ուորլիքը: Սա ըստ էության այնքան էլ զարմանալի չէ, զարմանալի չէ այն ֆոնին, ինչ որ կատարում են Ռուսաստանն ու Հայաստանը: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն ակնհայտորեն ձգտում է միանձնյա դերակատարում ստանձնել հետխորհրդային կոնֆլիկտային գոտիներում, և այս տեսանկյունից շատ մեծ է մարտահրավերը Ղարաբաղում: Առավել ևս, որ ոչ ոք չի կարող մոռանալ, որ կա Զորի Բալայանի նամակը՝ հայաստանյան պաշտոնական ակնարկներով ու մեսիջներով կնքված: Եվ սրան զուգահեռ՝ Հայաստանը ըստ էության հրաժարվելով պետական սուբյեկտության գործոնից՝ լիովին հանձնվում է ռուսական քաղաքականությանը, ռուսական գերիշխանությանը, Արևմուտքին ցույց է տալիս իր սուբյեկտային անկարողությունը, չգոյությունը, զրոյությունը: Եվ ահա այս պայմաններում խաղն, ըստ էության, բնականաբար կենտրոնանում է Ադրբեջանի վրա, այսինքն՝ Ադրբեջանի վրա են սկսում ուղղվել խաղադրույքները, որովհետև Հայաստանը, հանձնվելով ռուսական գերիշխանությանը, Արևմուտքին ցույց է տալիս, որ չի կարող լինել վստահելի գործընկեր ու կանխատեսելի սուբյեկտ: Եվ այսօր մենք ականատես ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի համար մրցակցության: Ռուսաստանը Բաքվին խոստանում է էլ ավելի մեծացնել ռազմական մատակարարումների ծավալները, ռազմատեխնիկական և ռազմավարական գործընկերությունը: Իսկ ԱՄՆ-ն էլ ահա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փորձում է Բաքվին սիրաշահել ԱՄՆ-ում ադրբեջանցիների գործոնի առաջ քաշմամբ: Այլ կերպ ասած՝ Հայաստանի իշխանությունների վարած հպատակային արտաքին քաղաքականության, ինչպես նաև հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ագրեսիվ կայսերապաշտական քաղաքականության արդյունքում Հայաստանը հարավկովկասյան քարտեզում դադարել է որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ գոյություն ունենալուց, և, բնականաբար, այս ամենը հանգեցրել է Ադրբեջանի կշռի ավելացման: Ինչ արդյունքների կբերի այս ամենն ի վերջո՝ դժվար է կանխատեսել, սակայն դժվար չէ պատկերացնել, որ իրավիճակը այսպես շարունակվելու դեպքում այդ արդյունքները իրենց սպասեցնել չեն տա, և մեր միակ հույսը կմնա ապավինել նրան, որ Ադրբեջանի իշխանությունները այս իրավիճակը հօգուտ իրենց օգտագործելու հարցում արդյունավետ չեն լինի և սխալներ թույլ կտան՝ այդպիսով Հայաստանի համար չեզոքացնելով լուրջ վտանգները: Որովհետև Հայաստանում ըստ էության չեն մնացել այդ վտանգները չեզոքացնելուն ունակ իշխանական և ոչ իշխանական ուժեր: Նրանք զբաղված են իրենց անձնական և խմբակային վտանգներով: Վերջին հույսն էլ ընդամենը կարող է լինել այն, որ Ադրբեջանի համար պայքարում Արևմուտքն ու Ռուսաստանը չեն հասնի միմյանց հանդեպ առավելության, և իրավիճակը կպահպանվի հարաբերականության տիրույթում: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|