Խաղային տարածք կարող է ստեղծվել Ղրիմի ողջ տարածքում՝ բացի Սևաստոպոլից
«Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքի տարածքում հատուկ տնտեսական գոտու մասին» դաշնային օրենքի նախագծի համաձայն՝ խաղային տարածք կարող է ստեղծվել Ղրիմի ողջ տարածքում՝ բացի Սևաստոպոլից, հայտնում է gazeta.ru-ն։
«Դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքում ազարտային խաղերի կազմակերպման կամ անցկացման հետ կապված գործունեությունն արգելվում է»,- ասված է օրենքի նախագծում: Փաստաթղթում չի հստակեցվում, թե որտեղ է գտնվելու խաղային տարածքը:
Համաձայն օրենքի նախագծի՝ հողատարածքները սեփականության կամ վարձակալության կհանձնվեն ազարտային խաղերի կազմակերպիչներին՝ աճուրդի կամ մրցույթի անցկացման արդյունքներով: Խաղային գործունեություն իրականացնելու թույլտվությունը կտրամադրի Ղրիմի խաղային բիզնեսի վարչությունը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: