
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Խոշոր աչքերը բոլոր ժամանակներում գեղեցկության նշան են համարվել: Բայց մասնագետները այն կարծիքին են, որ գեղեցիկ լինելուց զատ, մեծ աչքերը մարդուն կարճատեսության վտանգի առջև են կանգնեցնում: Արևի լույսի պակասը հանգեցնում է ակնագնդերի մեծացմանը, ինչն էլ իր հերթին` կարճատեսության և որքան մեծ է լինում ակնագունդը, այնքան մեծ է կարճատեսության հավանականությունը: Այս մասին փաստում է Օպտեգրա ակնաբուժական մասնավոր կլինիկայի աչքի վիրաբույժ-խորհրդատու Էնդի Լաֆը: Իր տեսակետը բժիշկ Լաֆը մեկնաբանում է նրանով, որ երբ ակնագունդը չափազանց մեծ է լինում, ոսպնյակից բեկվող լույսը չի հասնում ցանցաթաղանթին, որտեղ էլ հենց մշակվում են պատկերները: Մարդու աչքերի չափերը վերջնականապես ձևավորվում են մինչև 20 տարեկան հասակը: Ուստի, մինչև այդ հնարավոր է խուսափել արտաքին գործոններով պայմանավորված տեսողական խնդիրներից: Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս աչքերի չափսերի ձևավորման ժամանակահատվածում շատ ժամանակ անցկացնել դրսում` արևի լույսի տակ, քանի որ 20 տարեկանից հետո դրսում անցկացրած երկար ժամերը չեն կարողանա զերծ պահել տեսողական խնդիրներից: Հրայր٠Փանոսյան, ArmLur.ru | |
|