09:16
Խոշոր ու շղթայական ավտովթար Վանաձորում. Կա վիրավոր(ֆոտո)

 

մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի թղթակցի փոխանցմամբ ժամը 22:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ «Գանձակ» սուպերմարկետի դիմաց, Վանաձոր քաղաքի բնակիչ,1953թ-ին ծնված Մ.Արզումանյանի վարած «BMW» մակնիշի 37 VO 74 համարանիշի ավտոմեքենան բախվել է նույն քաղաքի բնակիչ, 1958թ.-ին ծնված Ս. Հակոբյանի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի 35 UV 422 համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է 1978թ-ին ծնված Տ. Մանթաշյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ս. Հակոբյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները, ինչպես նաև Լոռու մարզի քննչական բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ քննիչ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով երեք մեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Խոշոր ու շղթայական ավտովթար Վանաձորում. Կա վիրավոր(ֆոտո)

Խոշոր ու շղթայական ավտովթար Վանաձորում. Կա վիրավոր(ֆոտո)Խոշոր ու շղթայական ավտովթար Վանաձորում. Կա վիրավոր(ֆոտո)

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 402 | | -Ավելացվել է՝ 30.03.2014/09:16
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն