
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակները, ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողների հետ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից դուրս են բերել ՀՀ ՊՆ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է գյումրեցի սպայի հորաքրոջ ` Լամարա Մանուկյանի հետ, ով պատմել է, որ իրենք մինչեւ վերջին պահը դեռ լիահույս էին, եւ հարազատներով սպասում էին Մերուժանի վերադարձին, քանի որ ոչ մի վարկածի չեն հավատում, հակառակը, հակված են կարծելու, որ ինչ-որ բան հարազատներից թաքցնում են: «Մերուժանը զորամասից դուրս չի եկել, ինքը Խաչիկ գյուղում, դիրքերում է եղել, դիրքերից է երեխեն կորել: Ժամը հինգ անց կես խոսել է մոր հետ, վեցին տասնհինգ պակաս` քրոջ հետ, վեցին` իր նշանածի հետ: Նշանած աղջիկը ասել է, թե՝ վայ Մերուժ ջան, հիմա երկար չեմ կարող խոսել, երեխա կա գիրկս, երեխուն դնեմ, ես մի կես ժամից հետ կզանգեմ: Տասը-տասնհինգ րոպե է անցել ընդամենը, զանգել է, Մերուժս արդեն անհասանելի է եղել: Ու չկա…»,- արցունքն աչքերին պատմեց սպայի հորաքույրը: «Ռազմական ոստիկանություն կուգա տունը, կըսե թե էդ տղան ի՞նչ բաներ ունի, կարո՞ղ է պարտքերի տակ է, տոկոսների, արդեն ուրիշ բաներ են ասում, որ ցրեն: Սխալ բան է, իրենք իրականը թողել են, ծնողի ուշադրությունը կշեղեն»,- ասաց հորաքույրը` Լամարա Մանուկյանը: Նրա խոսքերով՝ Մերուժանը զորամասում աշխատում էր վեց տարի եւ տեղանքին շատ լավ ծանոթ էր: «Երեք տարի շարունակ ինքը եղել է այդ դիրքերում, այսինքն վեց ամիս եղել է պոստում, վեց ամիս զորամասում: Ինքը անգիր գիտեր տարածքը, ինքը շատ լավ գիտեր էդ ջրի հոսքն էլ, ի՞նչղ կրնար ինքը էդ ջուրը մտներ, հո երեխա չէր: Էդ անելու բան է, որ իրանք կենեն ու կխոսան, ում ինչ կուզեն ֆռռցնեն»,- ասաց Լ.Մանուկյանը: Նրա խոսքերով՝ Մերուժան Հարությունյանը ապրում էր ծնողների, եղբոր եւ քրոջ հետ: Մի քանի ամիս առաջ էր նշանվել եւ սպասում էր, պատրաստվում էր հարսանիքին: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|