08:14
Yandex-ի քարտեզները Ղրիմը կպատկերեն ըստ Ռուսաստանի և Ուկրաինայի օգտատերերի քաղաքական նախասիրության

 

Yandex-ն իր ձևով է որոշել Ղրիմի հարցը: Ռուս և ուկրաինացի օգտատերերը կարող են տեսնել աշխարհի քարտեզը' ելնելով իրենց սեփական քաղաքական հայացքներից: Ինչպես փոխանցում է rbc.ru կայքը, որոնողական համակարգի պաշտոնական բլոգում նշվում է, որ ընկերությունը ծառայություններ է ստեղծում այն ձևով, որ դրանք համապատասխանան օգտատերերի հայացքներին: Քանի որ Ռուսաստանի Նախագահը ստորագրել է համաձայնագիր Ղրիմի և Սևաստոպոլի միավորման մասին, իսկ ուկրաինական Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել Ղրիմյան հանրաքվեն, ընկերությունը որոշել է ստեղծել երկու տարբեր իրականություն Ռուսաստանի և Ուկրաինայի օգտատերերի համար:

«Օրինակ` Ղրիմի նորությունները կդառնան ռուսական նորությունների թողարկման մաս, իսկ Ղրիմի ԶԼՄ-ները ռուսական թողարկման մեջ կդադարեն մատնանշվել որպես արտասահմանյան: Միևնույն ժամանակ ուկրաինական նորությունների թողարկման մեջ փոփոխություններ չեն լինի: Ղրիմի մեր օգտատերերը, այցելելով yandex.ru կայքը, կտեսնեն ռուսական Yandex-ը, իսկ yandex.ua-ն' ուկրաինական»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հետագայում նաև Yandex քարտեզները կդառնան տարբեր' տարբեր երկրների համար, այսինքն' Ղրիմը կներկայացվի յուրաքանչյուր երկրի քաղաքական տեսանկյունից: Այժմ Ղրիմը ռուսական հատվածում դեռևս ներկայացված է որպես Ուկրաինայի տարածք:

Աբխազիան և Հարավային Օսեթիան Yandex-ի քարտեզներում ներկայացված են որպես առանձին երկրներ, մինչդեռ Կոսովոն ներառված է Սերբիայի տարածքում:

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 243 | | -Ավելացվել է՝ 23.03.2014/08:14
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն