15:47
ՅԱՆՈՒԶԱՅՆ ԻՐ ՏԱՐԻՔՈՒՄ ՄԵՍՍԻԻՑ ԵՒ ՌՈՆԱԼԴՈՒԻՑ ՇԱՏ Է ՎԱՍՏԱԿՈՒՄ

Դիրկ դե Վրիսը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» 19-ամյա կիսապաշտպան Ադնան Յանուզայի գործակալն է, նշել է, որ «կարմիր սատանաների» հետ վերջերս ստորագրած նոր պայմանագրի շնորհիվ՝ տաղանդավոր պատանին դարձել է իր տարեկիցների մեջ ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

Յանուզայի ներկայացուցչի խոսքով, համաշխարհային ֆուտբոլի երկու անվիճելի գերաստղեր Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն 19 տարեկանում ավելի քիչ են վաստակել, քան Ադնանը։

-Յանուզայն աշխարհի ամենաբարձր վարձատրվող պատանի ֆուտբոլիստն է,-Դե Վրիսի խոսքերն է մեջբերում «Voetbalmagazine»-ը,-Նա այս տարիքում ավելի շատ է վաստակում, քան Մեսսին ու Ռոնալդուն նույն հասակում։ Ես կարող եմ հպարտանալ դրանով։ Նախքան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիր կնքելը, մենք անհավանական առաջարկ ունեինք ՊՍԺ-ից։ Այդուհանդերձ, նրանց մերժեցինք։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Յանուզայն անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 4-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 330 | Աղբյուր՝ ArmSport.am | -Ավելացվել է՝ 07.05.2014/15:47
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն