
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Հղի կանայք, ովքեր տառապում են ընկճախտով, հաճախ հրաժարվում են դեղորայք ընդունել: Նրանցից շատերը չեն հաճախոմ նաև անձնական հոգեթերապևտին: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ յոգան և մեդիտացիան օգնում են հղիության ընթացքում բուժել ընկճախտը: Բրաունի համալսարանի գիտնականները 34 հղի կնոջ մասնակցությամբ ուսումնասիրություն են անցկացրել, գրում է Business Standard-ը: Մասնագետները մասնակիցներին առաջարկել են 10 շաբաթ շարունակ հղիների համար նախատեսված յոգայի մարզումների հաճախել: Գիտնականները պարբերաբար գնահատել են կամավորների մոտ ընկճախտի ախտանիշների ծանրությունը: Պարզվել է, որ յոգան հղի կանանց հոգեկան առողջության վրա դրական ազդեցություն է ունենում: 10 շաբաթվա ընթացքում հղիների մոտ ընկճախի ախտանիշները թուլացել են: Ինչքան երկար է կինը յոգայով զբաղվել, այնքան ցածր է եղել նրա մոտ ընկճախտի մակարդակը: 1in.am-ը գրում է. Նարե, ArmLur.ru | |
|