
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւ պաշտպան Էրիկ Դուրմը խոսել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում ցուցադրած խաղի մասին։ «Կարծում եմ՝ հիանալի է, որ Մխիթարյանը կարողացավ աչքի ընկնել։ Անկասկած, դա կօգնի նրան հետագայում։ Թվում է, որ երբեմն Հենրիխն իր վրա ծանր բեռ է տանում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Der westen.de-ն։ «Բավարիայի» դեմ խաղում փորձում էի կանգնեցնել Արյեն Ռոբենին, իսկ Մխիթարյանն ինձ շատ էր օգնում՝ փակելով ազատ գոտիները»,- Դուրմի խոսքը մեջբերում է Kicker-ը։ Հիշեցնենք, որ «Բորուսիան» երեք անպատասխան գնդակ է ուղարկել մյունխենցիների դարպասը։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ 25-ամյա ֆուտբոլիստը 20-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։ Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|